Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու. ըստ այդմ՝ հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից։
Հաղորդվում է, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։