Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի». ակցիա Պոլսում

12:40, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
«Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի». ակցիա Պոլսում

Ստամբուլի կայարանի մոտ, որը համարվում է Հայոց ցեղասպանության մեկնակետ, Ստամբուլի Շիշլի թաղամասում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակության ակցիա է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են թուրքական DemokratHaber լրատվամիջոցը:

Ակցիան կազմակերպվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ջանքերով: Մասնակիցները ձեռքներին բռնել են սպանված հայ մտավորականների, գրողների, արվեստագետների, մտածողների լուսանկարները: Նրանք հնչեցրել են նաև Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչեր՝ «Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի» բովանդակությամբ:
     ԺԴԿ ներկայացուցիչ Մահմութ Չավլըն կուսակցության անունից հայտարարություն է ընթերցել. «Հայերին տեղահանություն անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»:

Տեղի հայերի հետ միասին ակցիային մասնակցել են մեծ թվով թուրքեր, քրդեր, ասորիներ, և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Աղբյուրը` demokrathaber.net
13165 | 1
Facebook