Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այց է կատարել Իրաք

14:21, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այց է կատարել Իրաք

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերնն այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Պենտագոնի ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա իրաքյան իշխանությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի ԴԱԻՇ-ի դեմ իրականացվելիք արշավը:

Իսկ The New York Times-ը հայտնում է, որ Վաշինգթոնը կարող է 50-200 մարդով ավելացնել հատուկջոկատայինների թիվը, որոնք Իրաքում մարզում են մարտիկներին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը տարածաշրջան լրացուցիչ զինտեխնիկա է ուղարկելու։ NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրաք է ուղարկելու լրացուցիչ Apache հարվածային ուղղաթիռներ։

16764 | 0
Facebook