Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 272-ի

10:30, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
Էկվադորի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 272-ի

Արդեն հայտնել էինք, որ սույն թվականի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ:
     Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
     Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, զոհերի թիվը հասել է 272-ի, կա ավելի քան 2500 տուժած:

10596 | 0
Facebook