Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել պայթյունների պատճառով

18:48, ուրբաթ, 15 ապրիլի, 2016 թ.
Բելգիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել պայթյունների պատճառով

Բելգիայի տրանսպորտի նախարար Ժաքլին Գալանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառն այն է, որ ընդդիմությունը քննադատել է նրան Բրյուսելի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովել չկարողանալու համար: Ավելի վաղ ընդդիմադիր 2 կուսակցություններ ներկայացրել էին Եվրոմիության նախորդ տարվա գաղտնի զեկույցը, որը բացասական է գնահատում «Զավենթեմ» օդանավակայանի անվտանգության մակարդակը: Նախարարին մեղադրել են այդ տվյալները գաղտնի պահելու համար: Նշենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ «Զավենթեմ» օդանավակայանում և մետրոյի «Մաալբեք» կայարանում: Ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 32 մարդ: Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

15497 | 1
Facebook