Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական կողմին հանձնված Արթուր Գևորգյանին կհուղարկավորեն վաղը

16:30, երկուշաբթի, 11 ապրիլի, 2016 թ.
Հայկական կողմին հանձնված Արթուր Գևորգյանին կհուղարկավորեն վաղը
     19-ամյա Արթուր Գևորգյանը հայկական կողմին վերադարձված 18 զինծառայողներից մեկն էր: Ծառայել է Ջաբրայիլի զորամասում: «9 ամիս էր ինչ ծառայում էր, վերջին անգամ ծնողները նրա հետ խոսել են մարտի 31-ին, ասել էր, որ բարձրանում են դիրքեր, ամեն ինչ լավ է լինելու, իր մասին չմտածեն»,- ասաց Արթուրի հարազատներից մեկը: Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 17:00-ին Աբովյան քաղաքում տեղի կունենա զինվորի հոգեհանգիստը, իսկ վաղը` ժամը 13:00-ին հուղարկավորությունը:
     Ապրիլի 10-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին: Դեռևս անհայտ է մնում մեկ զինծառայողի ճակատագիր:
| | |
11633 | 0
Facebook