Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կանչ» ֆիլմի հերոսները` թուրքական ռազմական վարժարանում

14:05, երեքշաբթի, 29 մարտի, 2016 թ.
«Կանչ» ֆիլմի հերոսները` թուրքական ռազմական վարժարանում

Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանը (մեկը բռնությամբ, մյուսը` կամա, թե ակամա) հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում…
     Վարդանն այլ ելք չունենալով՝ ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երևացող մոր, հոր, պապի և քրոջ՝ Արաքսիի տեսիլքներն անընդհատ հիշեցնում են պապիի նվիրած մագաղաթյա սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։ Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, և փորձում փախուստի դիմել Միհրանի հետ միասին...
     Ապրիլի 13-ին` «Մոսկվա» կինոթատրոնում “AVAGYAN” production-ը կներկայացնի «Կա՛նչ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Հայկ Ավագյանն է: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց մամուլի պատասխանատու Վիկտորյա Խաչատրյանը:
     Ֆիլմի բեմադրող ռեժիսորը՝ Գուժ Թադևոսյանն է, դերերում՝ Հենրիկ Շահբազյան, Լևոն Վարդապետյան, Անետա Օհանջ, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան, Ռոմելա Թամարյան և այլոք։
     «Կանչ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ MAMUL.am-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

8106 | 0
Facebook