Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լահորում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի, շուրջ 30-ը երեխաներ են

09:39, երկուշաբթի, 28 մարտի, 2016 թ.
Լահորում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի, շուրջ 30-ը երեխաներ են
     Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի, զոհերի մեծ մասը` շուրջ 30 հոգի, երեխաներ են: Այս մասին փոխանցում է BBC-ին: Ոստիկանության հաղորդմամբ` վիրավորվել է ավելի քան 190 մարդ:
     Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան` քաղաքի Գուլշան ի Իկբալ այգում:
     Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը: Նշվում է, որ ահաբեկչական կազմավորման անդամներից մեկը ընդգծել է, որ ահաբեկչության վայրը պատահական ընտրված չի եղել: Դա քաղաքի այն հատվածն է, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են ապրում:
     Քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել:
17382 | 0
Facebook