Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոշոր ավտովթար Ֆրանսիայում. բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին

11:08, ուրբաթ, 25 մարտի, 2016 թ.
Խոշոր ավտովթար Ֆրանսիայում. բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին

Ֆրանսիայի կենտրոնական հատվածում` Ալյե դեպարտամենտում, խոշոր վթար է տեղի ունեցել. բեռնատարը և ուղևորատար փոքր ավտոբուսը բախվել են իրար: Ինչպես գրում է BBC-ն, վթարի արդյունքում 12 մարդ մահացել է:

Աղբյուրը նշում է, որ նրանք բոլորը եղել են Պորտուգալիայի քաղաքացիներ և Պորտուգալիա են վերադառնալիս եղել Շվեյցարիայից:

Նշվում է նաև, որ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին: Ավտոբուսի և բռնատարի վարորդները ողջ են մնացել. նրանց տեղափոխել են հիվանդանոց:

17663 | 0
Facebook