Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիայում հայտնաբերված վիկինգյան խաչը, հնարավոր է, քրիստոնեական առաջին խորհրդանիշն է այդ տարածքում

14:40, կիրակի, 20 մարտի, 2016 թ.
Դանիայում հայտնաբերված վիկինգյան խաչը, հնարավոր է, քրիստոնեական առաջին խորհրդանիշն է այդ տարածքում

Դանիայի Ֆյուն կղզու Աունսլև բնակավայրի մոտակայքում սիրողական հնագետը մետաղորսիչով հայտնաբերել է ոսկե խաչ, որը կարող է Դանիայի տարածքում խաչելության՝ երբևէ հայտնաբերված հնագույն պատկերը լինել: Մասնագետները վիկինգների խաչը թվագրել են 10-րդ դարի առաջին կեսով:

Խաչի բարձրությունը հասնում է 4,1 սմ-ի, քաշը՝ 13,2 գրամի:

Խաչի դիմերեսին մարդու կերպար է՝ կողքերի պարզված ձեռքերով: Դարձերեսը հարթ է: Արտեֆակտն, ամենայն հավանականությամբ, պատկանել է կնոջ:

Հնագետները դեռևս դժվարանում են նշել՝ արդյոք գտածոն եղել է քրիստոնեական խորհրդանիշ, թե հեթանոսական:

13742 | 0
Facebook