Էլագաբալ (Հելիոգաբալ) կայսրը իշխել է Հռոմի վրա 218-222 թթ-ին: Պատմաբանները գրում են, որ նա անտեսել է կրոնական ավանդույթներն ու սեքսուալ արգելքները: Համաձայն գրավոր աղբյուրների` նա շատ վատ հեղինակություն է ունեցել: Էդվարդ Գիբբոնը գրել է, որ Էլագաբալը տրվել է բոլոր հնարավոր հաճույքներին և հաճախ է ընկել անկառավարելի հիստերիայի մեջ:
Երբ կայսրը 15 տարեկան է եղել, կեղծամ է դրել, դիմահարդարվել ու ձևացրել, թե ինքը մարմնավաճառուհի է: Նա նաև բժիշկներին հսկայական գումարներ էր խոստացել, եթե նրանք կարողանան փոխել իր սեռը:
Ըստ այդմ` Էլագաբալին կարելի է համարել պատմությանը հայտնի առաջին տրանսսեքսուալներից մեկը: