Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը շարունակելու է օդային հարվածները Սիրիայում

11:30, չորեքշաբթի, 16 մարտի, 2016 թ.
Ռուսաստանը շարունակելու է օդային հարվածները Սիրիայում

Ռուսաստանը շարունակելու է օդային հարվածներ իրականացնել Սիրիայում, չնայած իր զորքերի մեծամասնության` Սիրիայից դուրս բերելուն: Այս մասին գրում է BBC-ն:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում տարած հաղթանակի մասին, ուստի իրենք շարունակելու են իրենց առաքելությունը:

«Ակնհայտ դրական արդյունքներ արձանագրվել են, այնուամենայնիվ, դեռևս վաղ է խոսել ահաբեկչության դեմ տարած հաղթանակի վերաբերյալ: Ռուսաստանի օդուժը հրահանգ ունի դեռևս շարունակել օդային հարվածները Սիրիայի ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ»,- հայտարարել է Պանկովը:

ՌԴ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա` Վիկտոր Օզերովն էլ հայտնել է, որ առայժմ իրենք պատրաստվում են երկու գումարտակ` մոտ 800 զինծառայող թողնել Սիրիայում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Ռուսաստանը երեկ մեկնարկել էր իր զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից:
16456 | 1
Facebook