Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ագռավը բնից բուն ա թռնում, ասում ա՝ ստեղ լավ չի, ծերտը շատ ա, բայց չի ասում` իր քամակն ա ծերտոտ». Գագիկ Սարուխանյանը` ՕԵԿ-ի անվանափոխության մասին

15:04, երկուշաբթի, 14 մարտի, 2016 թ.
«Ագռավը բնից բուն ա թռնում, ասում ա՝ ստեղ լավ չի, ծերտը շատ ա, բայց չի ասում` իր քամակն ա ծերտոտ». Գագիկ Սարուխանյանը` ՕԵԿ-ի անվանափոխության մասին

«Օրինաց երկիր» կուսակցությունը գնաց անվանափոխության` դառնալով «Հայկական վերածնունդ»: MAMUL.am-ի թղթակցի հարցին` ՕԵԿ-ի վերածնունդն ի՞նչ կտա կուսակցությանն ու ժողովրդին, ՀԽ անդամ Գագիկ Սարուխաննյանն ասաց. «Ոչ մի բան, եթե անգամ իրենք իրենց ստարտային վիճակը նոր պլագիատով են սկսում: Մենք գիտենք, որ «Հայկական վերածնունդ» կազմակերպությունն արտասահմանում մեր սփյուռքահայ ընկերների կողմից է հիմնադրվել…: Այստեղ անվանումը կապ չունի: Ժողովրդական ասացվածք կա` ագռավը բնից բուն ա թռնում, ասում ա՝ ստեղ լավ չի, ծերտը շատ ա, բայց չի ասում` իր քամակն է ծերտոտ»:

Խոսելով ՕԵԿ-ի հեղինակության մասին՝ Գ. Սարուխանյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում հեղինակություն: Ո՞նց կարող է հանրապետականի արբանյակն առանձին հեղինակություն ունենալ: Ինչպիսի հեղիանկություն ունի հանրապետականն, այնպես էլ նրանց արբանյակ կուսակցություններն են: Այսինքն` «Օրինաց երկիր» կուսակցությունը ես չեմ համարում ինչ-որ ռեալ ուժ: Սա հերթական բեմադրությունն է` ձայները բաշխելու ժամանակ, ոչ թե ընտրություններից ձայն ստանալու: Վերջում կորոշեն` այդ բաշխման մեջ իրենց կտեղավորե՞ն, թե չէ»:
    
Նաև լուրեր էին շրջանառվել, որ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2017-ի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում: Մեկնաբանելով այս լուրերը` մեր զրուցակիցն ասաց. «Դե եթե իրենք սահմանադրական փոփոխությունը համարում են անցկացված, ուրեմն նախագահ չի կարող լինել: Անձամբ ինձ համար այս կեղծ սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ առաջնորդվել: Սա պետք է միանշանակ անվավեր ճանաչվի, ինչքան էլ ժամկետ անցնի, ինչքան էլ ԿԸՀ-ն, այսպես ասած` օրինական արդեն համարի այն, միևնույն է` ինձ համար անընդունելի է…Փտած կոլխոզի, փտած նախագահի հոգեբանությամբ են երկիր կառավարում, հիմա արդեն երկու սահմանադրություն ունեն, այսինքն` կուզեն էն ծայրից կվերցնեն, կուզեն` մյուս»:

8975 | 1
Facebook