Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Porsche-ի առաջին սերիական էլեկտրաքարը նման է լինելու Mision E-ին

21:10, հինգշաբթի, 10 մարտի, 2016 թ.
Porsche-ի առաջին սերիական էլեկտրաքարը նման է լինելու Mision E-ին

Porsche ընկերությունը հաստատել է իր առաջին սերիական էլեկտրաքարի մշակումը: Ինչպես պատմել է ընկերության գլխավոր տնօրենը, ավտոմեքենայի դիզայնը նման է լինելու Mision E կոնցեպտին, որը ներկայացվել է անցյալ տարի Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
     Ինչպես հաղորդում է autonews-ը` հղում անելով Top Gear-ին, բրենդի առաջին էլեկտրաքարի վաճառքը պետք է սկսվի 2020 թվականին: Նորույթն ստացել է J1 ինդեքսը և կառուցված է լինելու հատուկ այդ մոդելի համար ստեղծված հարթակի վրա: Ավտոմեքենայի գլխավոր մրցակիցն անվանվում է Tesla Model S-ը:
     Մեքենայի շարժիչային գամմայում լինելու է երկու էլեկտրաշարժիչ: Ավտոմեքենայի գումարային հզորությունը կարող է կազմել 600 ձիաուժ:

9363 | 0
Facebook