Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Պետք է զարգացնենք հայկական ազգային կոխ ըմբշամարտը»․ Գաբրիել Ղազարյանը՝ 2016-ի ծրագրերի մասին

16:15, չորեքշաբթի, 02 մարտի, 2016 թ.
«Պետք է զարգացնենք հայկական ազգային կոխ ըմբշամարտը»․ Գաբրիել Ղազարյանը՝ 2016-ի ծրագրերի մասին

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն, այսօր տեղի ունեցած՝ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2016 թվականի ծրագրերը։
     «2016-ին ունենք լուծելու երեք գերակա խնդիր։ Առաջին գերակա խնդիրը վերաբերում է երիտասարդությանը, մյուս երկուսը՝ սպորտին։ Երիտասարդության համար ամենակարևորը իրականացվող առցանց դրամաշնորհային ծրագիրն է, որը նպաստում է երիտասարդ սերնդի գիտական ներուժն արտերկրում ներկայացնելուն։ Մյուս գերակա խնդիրը մանկապատանեկան սպորտի զարգացումն է։ Այսօր ֆիզիկական կուլտուրային և սպորտին պետք է նայենք որպես երկրի առաջընթացին նպաստող կարևոր խնդրի։ Պետք է բարձրացնենք ֆիզկուլտուրայի դերը մանկապատանեկան կրթական հաստատություններում։ Մյուս խնդիրը վերաբերում է հայկական ազգային կոխ ըմբշամարտին։ Պետք է շարունակական կերպով զարգացնենք այս մարզաձևը։ Սա մարզամշակութային մարզաձև է՝ պատմությունից եկած։ 281 թվականին Տրդատ III Արշակունին կոխ մարզաձևում է դարձել օլիմպիական խաղերի չեմպիոն։ Այս երեք գերակա խնդիրներից բխում է հինգ միջոցառում։ Առաջինն ավանդական լավագույն մարզական ընտանիքն է, որը կանցկացնենք 13-րդ անգամ։ Բացի այդ, նախադպրոցական և դպրոցական հաստատությունների միջև կանցկացվեն սպորտլանդիաներ։ Այսօր պետք է իմանանք՝ ինչ վիճակում է յուրաքանչյուր կրթական հաստատության մարզադպրոցը։ Պետք է փուլ առ փուլ լուծենք բոլոր խնդիրները։
     Մյուսը գույքային ծրագիրն է։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս այն շարունակական բնույթ է կրելու։ Երրորդը մի շարք օրենսդրական փոփոխություններն են։ Բոլոր դպրոցներում և մարզադպրոցներում բարձրացվելու են ֆիզկուլտուրայի ուսուցիչների՝ մարզիչ-մանկավարժների դրույքաչափերը, կիրառվելու են հավելավճարներ և լրավճարներ: Պետք է շատ խիստ մոտենալ այդ հարցին։ Ցավով եմ նայում, որ ֆիզկուլուրային նայում են մատների արանքով և այդ մշակույթը գալիս է ընտանիքներից։ Եթե ծնողը պարտադրի երեխային զբաղվել ֆիզկուլտուրայով, խնդիրը ավելի լավ լուծում կստանա։ Բացի այս, պիլոտային ծրագիր ունենք՝ մանկապարտեզների բոլոր երեխաները պետք է ևս պարտադիր զբաղվեն ֆիզկուլտուրայով։ Առաջին հերթին դա կլինի շարժախաղ։ Մյուս միջոցառումը կրում է ռազմավարական բնույթ։ Որոշում է ընդունվել հրաձգարաններ բացել բոլոր մարզերում և համայնքներում։ Ծրագիրն իրականացնելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Մենք կիսապատերազմական վիճակում ենք և մեր երիտասարդների համար սա շատ կարևոր է։ Վերջին ծրագիրը ևս շատ ենք կարևորում։ Դա հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներն են և նրանց ներգրավումը մարզական միջոցառումներին»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

| | |
3540 | 0
Facebook