Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Յուրի Վարդանյանի հրաժարականի համար հող են նախապատրաստում. «Իրավունք»

10:00, չորեքշաբթի, 02 մարտի, 2016 թ.
Յուրի Վարդանյանի հրաժարականի համար հող են նախապատրաստում. «Իրավունք»

«Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը պահանջող նամակից չէր անցել մեկ շաբաթ, երբ հրապարակվեց դեսպանի մեկ այլ հայտարարություն: Բանն այն է, որ Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» մեդիահարթակը տարածել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթի ձայնագրությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում:

Իր ելույթում Յուրի Վարդանյանն ասում է. «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ, էսպես ասած, զավեշտական»: Դեսպանի այս խոսքերը հարուցել են ջավախահայության և Հայաստանում ապրողների զայրույթը: «Պահանջում ենք Յուրի Վարդանյանի հրաժարականը»` ֆեյսբուքյան գրառումներ արած օգտատերերի հիմնական պահանջն է: «Իրավունք»-ը ծնունդով ջավախեցի Շիրակ Թորոսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս ձեռնպահ մնաց որևէ խոսք ասել, քանի որ չէր լսել նման արտահայտություն: ԱԳՆ-ը ևս հրաժարվում է մեկնաբանել Յուրի Վարդանյանի հայտարարությունը:

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` Յուրի Վարդանյանի հրաժարականի պահանջի նամակով ու ձայնագրությամբ հող են նախապատրաստում դեսպանի հրաժարականի համար: Սպասենք զարգացումներին»:

74445 | 7
Facebook