Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխայի սուտը նպաստավոր է

19:05, երկուշաբթի, 29 փետրվարի, 2016 թ.
Երեխայի սուտը նպաստավոր է

Շատ հաճախ, նկատելով իրենց երեխայի ստախոսությունը, ծնողները տագնապում են. մանկական սուտը նրանք ընկալում են մեծահասակների բարոյականության տեսանկյունից, համարում են անթույլատրելի և սկսում են երեխային պատժել, խրատել:

Այնինչ կանադացի գիտնականները հանգստացնում են` եթե երեխան ստում է, ապա դա լավ նշան է: Իհարկե խոսքը չի գնում մշտական սուտասանության մասին, ինչը վկայում է երեխայի ոչ առողջ հոգեկան ներաշխարհի մասին և շտապ մասնագետին դիմելու անհրաժեշտություն է առաջացնում: Սակայն մերթ ընդ մերթ ստելու ունակությունը խոսում է այն մասին, որ երեխան ճիշտ է զարգանում: Ստելու ունակությունն առաջանում է երեխայի մտավոր ունակությունների զարգացման փուլերից մեկում, և շատ կարևոր է, որ այդ փուլը տեղի ունենա, այսինք, որ երեխան կարողանա ստել և գիտակցել, որ ինքը ստում է: Հետազոտությունների արդյունքում Տորոնտոյի գիտնականները եզրակացրել են, որ խեղաթյուրելով փաստերը` երեխաները մտավոր զարգացում են ապրում` աշխատեցնելով իրենց ուղեղը:

Այնպես որ, ժամանակ առ ժամանակ երեխաների ասված անմեղ ստերը սարսափելի հետևանքների չեն հանգեցնի. վստահեցնում են գիտնականները:

15663 | 0
Facebook