Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արագածոտնի մարզպետը շուտով պաշտոնը «կհանձնի» ՀՅԴ-ին. «Հրապարակ»

10:10, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.

«Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզպետը շուտով պաշտոնը «կհանձնի» ՀՅԴ-ին։ Մարզում լուրեր են շրջում, թե պաշտոնաթող Սարգիս Սահակյանը, որը ժամանակին եղել է մարզպետարանի գյուղբաժնի պետ, աշխատանքի կանցնի Սերգո Կարապետյանի խորհրդականի կարգավիճակում: «Չկա և չի լինելու նման բան»,– կտրուկ հերքեց Սահակյանը ՝ չթաքցնելով, որ դա իր սրտով չէ։ Իսկ փոխնախարար։ «Չկա, չի լինելու, ինձ հոգեհարազատ չէ»։
     Նա դեռ չի «պլանավորել», թե որտեղ աշխատանքի կանցնի կամ ինչով կզբաղվի, որն է, բացի մարզպետի պաշտոնից, իրեն հոգեհարազատ ոլորտը։ Պաշտոնանկության շեմին կանգնած մարզպետին հարցրինք, «Հասցրե՞լ եք Ձեր «հետքերը» մաքրել, կիսատ գործերն ավարտել»։ «Աշխատում եմ և վերջ, ի՞նչ պիտի հասցնեմ, ես երբեք կիսատ գործեր չեմ թողել, արդեն 25 տարի մարզում աշխատում եմ ու երբեք էսօրվա գործը վաղվան չեմ թողել»։ Նա չցանկացավ կարծիք հայտնել ՀՅԴ թեկնածուի, ապագա և նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի մասին. «Դեռ որոշում չկա, ի՞նչ ասեմ»»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

70105 | 2
Facebook