Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գ. Կուտոյանի աշխատանքային՝ g.kutoyan@president.am էլ. հասցեով «Ֆեյսբուք»-ում ֆեյք է գրանցվել 2012-ին և գործում է մինչ օրս

13:11, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Գ. Կուտոյանի աշխատանքային՝ g.kutoyan@president.am էլ. հասցեով «Ֆեյսբուք»-ում ֆեյք է գրանցվել 2012-ին և գործում է մինչ օրս
     Օրեր առաջ ՀՀ նախագահը Գեորգի Կուտոյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն: Քաղաքական մի շարք գործիչներ քննադատեցին նախագահի այդ քայլը՝ նշելով, որ նշանակումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ: Բացի այդ, խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը կուլիսներում ակնարկում է, որ «երիտասարդի նման պաշտոնի նշանակումն անհեռատեսություն է նախագահի կողմից և սխալ որոշում»:
    
     Կուտոյանի նշանակմանը զուգահեռ տարածվեց վերջինի կենսագրականը: Առաջին հայացքից կենսագրականում խոցելի ոչինչ չկա: Զարմանալին միայն այն էր, որ մինչ այս ՀՀ-ում պաշտոններ տրամադրվում էին միայն նրանց, ովքեր հրապարակային ծառայություն էին մատուցում իշխանություններին: Իսկ Կուտոյանի պարագայում դա չի նկատվել՝ բացառությամբ նրա՝ նախագահի օգնական լինելու հանգամանքին:
     MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն անցկացրեց` պարզելու` ինչպե՞ս ստացվեց, որ ոչնչով աչքի չընկնող երիտասարդին տրվեց նման պաշտոն:
     Հետաքննության արդյունքներն ավելի քան հետաքրքրական են, քանի որ ի հայտ եկան այլ մանրամասներ:
     Այսպես. Գ. Կուտոյանի կենսագրականում նշված է, որ նա «2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը»: Որպես նախագահականի աշխատակից՝ վերջինին տրամադրվել է g.kutoyan@president.am էլեկտրոնային հասցեն, որը, մինչ ԱԱԾ տնօրեն նշանակելը տեղադրված էր նախագահականի` president.am կայքի Աշխատակազմի բաժնում:
Գեորգի Կուտոյանի աշխատանքային տվյալները` president.am կայքում
Գեորգի Կուտոյանի աշխատանքային տվյալները` president.am կայքում
Գեորգի Կուտոյանի աշխատանքային տվյալները` president.am կայքում
Գեորգի Կուտոյանի աշխատանքային տվյալները` president.am կայքում

     Պարզվում է, որ Կուտոյանն էլեկտրոնային այս հասցեով 2012թ. սկզբներին «Ֆեյսբուք»-ում գրանցել է ֆեյք էջ` Mels Khachaturyan կեղծանունով և մաս կազմել Հանրապետականի վիրտուալ «բանակին»:
Գեորգի Կուտոյանի գրանցած ֆեյք էջը և Mels Khachaturyan (գրանցված է g.kutoyan@president.am հասցեով)

     Ի դեպ` նշված ֆեյք էջում միայն ու միայն իշխանությունների գործողություններն արդարացնող, ընդդիմության և ակտիվիստների ցանկացած գործողությունը կոպիտ քննադատող, Սերժ Սարգսյանի, Վ. Գասպարյանի և իշխանական վերնախավի այլ գործիչների գործողությունները պաշտպանող գրառումներ են, որոնք գրեթե բոլորը տեղ են գտել ֆեյսբուքյան գրառումներ տարածող կայքերում:
    
     Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս պահի դրությանբ Mels Khachaturyan կեղծանունով ֆեյսբուքյան էջի վերջին գործողությունը 2015թ. դեկտեմբերի 26-ին է, ինչը համընկնում է այն ժամանակահատվածին, երբ վերջինին տեղեկացրել են նոր պաշտոնում նշանակվելու մասին:
Mels Khachaturyan կեղծանունով Կուտոյանի ֆեյսբուքյան էջի վերջին գործողությունը 2015թ. դեկտեմբերի 26-ին
Mels Khachaturyan կեղծանունով Կուտոյանի ֆեյսբուքյան էջի վերջին գործողությունը 2015թ. դեկտեմբերի 26-ին

     Զարմանալ կարելի է միայն, որ տարբեր համակարգերում ուսումնառություն անցած, նախագահական ապարատում աշխատած և ԱԱԾ տնօրեն նշանակված Կուտոյանը չի տիրապետում անվտանգության, գաղտնիության պահպանման տարրական կանոններին և նախագահականի էլեկտրոնային հասցեն օգտագործում է սոցցանցերում: Առավել զարմանալի է, որ նմանատիպ թերացումը չի նկատվել նախագահականում: Ստացվում է, որ պատերազմական կարգավիճակում գտնվող Հայաստանում Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնը վստահվում է մի երիտասարդի, ով չի կարողանում նույնիսկ սեփական գործողությունների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովել:
29651 | 2
Facebook