Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Չկոտրվող մանկական սպասքը կարող է դառնալ երեխայի ծանր հիվանդության պատճառ

20:13, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Չկոտրվող մանկական սպասքը կարող է դառնալ երեխայի ծանր հիվանդության պատճառ

Մանկական բաժակների, ափսեների և սպասքի այլ պարագաների մեծ մասը պատրաստված են մելամինից: Դրա առավելությունն այն է, որ չի կոտրվում: Սակայն պարզվում է` այդպիսի սպասքը վտանգավոր է փոքրիկների առողջության համար:

Մելամինից պատրաստված սպասքի մեջ արգելվում է լցնել տաք սնունդ, վստահեցնում են Թայվանի բժշկական համալսարանի գիտնականները: Նրանք ապացուցել են, որ մելամինե սպասքից տաք սնունդ ընդունելուց հետո մելամինի որոշկի քանակ ներթափանցում է օրգանիզմ և կուտակվում երիկամներում: Այս սպասքից պարբերաբար տաք կերակուր ուտելուց հետո մեծ է երիկամային քարերի առաջացման, ինչպես նաև, երիկամային քրոնիկ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը:

60543 | 0
Facebook