Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր. գրավիտացիոն ալիքներ գոյություն ունեն

13:07, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր. գրավիտացիոն ալիքներ գոյություն ունեն

LIGO (Laser Interferometric Gravitational Observatory) աստղադիտարանում ֆիզիկոսներն առաջին անգամ արձանագրել են գրավիտացիոն ալիքներ՝ տարածաժամանակի կորության տատանումներ, որոնք ալիքների ձևով տարածվում են գրավիտացիոն մարմնից։ 1916 թվականին դրանք կանխատեսել էր Ալբերտ Էյնշտեյնը հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա: Հետազոտողների խոսքերով՝ ալիքներն առաջացել են 1,3 միլիարդ տարի առաջ 2 զանգվածեղ սև խոռոչների (Արեգակից 29 և 36 անգամ ծանր) բախումից: Այդ ժամանակահատվածում գրավիտացիոն տատանումները տարածվել են մինչև Երկիր:
     Առաջին անգամ ալիքները գրանցվել են 2015-ի օգոստոսի 14-ին՝ LIGO աստղադիտարանի 2 տվիչներով: Վերջին 50-ամյակի խոշորագույն բացահայտման մասին գիտնականները հայտարարել են Վաշինգթոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Գիտնականներին հաջողվել է ալիքները փոխակերպել ձայնի ու ձայնագրել դրանք: Ձայնագրությունը ևս ներկայացվել է ասուլիսի ժամանակ:


     Գիտնականների կարծիքով՝ ստացված տվյալները կօգնեն մանրամասն ուսումնասիրել այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են սև խոռոչներն ու նեյտրոնային աստղերն, ինչպես նաև՝ ընդլայնել պատկերացումները Տիեզերքի վաղ գոյության մասին:
     Ինչպես նշեցինք, Ալբերտ Էյնշտեյնը գրավիտացիոն ալիքների մասին կանխատեսել էր դեռ 1916-ին, սակայն այն ժամանակ սարքերը թույլ չէին տվել դրանց գոյությունը հաստատել:

24713 | 0
Facebook