Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ ամուսինների վրա հարձակվողներն ու նրանցից մեկին սպանողները ձերբակալվել են

12:25, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Հայ ամուսինների վրա հարձակվողներն ու նրանցից մեկին սպանողները ձերբակալվել են

Տրապիզոնում (Տրապզոն) ձերբակալել են 8 հոգու, ովքեր կասկածվում են Շիշլիում կատարված սպանության համար: Խումբը հարձակվել էր Շիշլիում բնակվող հայազգի զույգի տան վրա, կապել նրանց՝ պատճառ դառնալով Հակոբ Յակուփ Դեմիրջիի մահվան: Հակոբ Յակուփ Դեմիրջիի կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջին, վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
     Հակոբ Յակուփ Դեմիրջին և Սեդա Աիդա Դեմիրջին փետրվարի 6-ին հարձակման էին ենթարկվել Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայի իրենց տանը: Երեք հոգանոց խմբի հարձակմանը ենթարկված Հակոբ Յակուփ Դեմիրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջին վնասվածքներ էր ստացել:
     Ինչպես տեղեկացնում է ‹‹Անադոլու›› լրատվական գործակալությունը (AA)՝ Ստամբուլի հասարակական անվտանգության տնօրինությունը բացահայտել է Դեմիրջի զույգի տուն մուտք գործած երեք անձանց ինքնությունը: Կասկածյալները փախել են Տրապիզոն, որտեղ էլ ձերբակալվել են: Գործողությունների ընթացքում ձերբակալել են ևս 5 հոգու, ովքեր ենթադրաբար օգնել են կասկածյալներին: Տեղեկացվում է, որ 8-ն էլ տեղափոխվելու են Ստամբուլ:

17319 | 3
Facebook