Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԿԳ նախարարի պաշտոնում կնշանակվի Լևոն Մկրտչյանը

11:41, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
ԿԳ նախարարի պաշտոնում կնշանակվի Լևոն Մկրտչյանը
     Այսօր երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Սպասվում է, որ կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ու բաշխվելիք պաշտոնների մասին: Ասում են՝ կհայտարարվի նաև Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին:
     ՀՀԿ-ն ձգձգում էր ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու, պորտֆելներ բաժանելու մասին հայտարարելը, քանի որ դեռևս տարաձայնություններ ուներ այդ ուժի հետ: Ասում են` իշխանությունը ՀՅԴ-ից նոր ու վստահելի թեկնածուների անուններ է ուզում` 2 կամ 3 նախարարի ու 2 մարզպետի պաշտոնի համար, բայց ՀՅԴ-ի ներկայացրած անձանցից ոչ բոլորն են արժանանում իշխանության հավանությանը: Ըստ լուրերի` Սերժ Սարգսյանը չի ուզում կրկին պաշտոնում տեսնել այն մարդկանց, ովքեր նախկինում արդյունավետ չեն աշխատել ու առաջընթաց արձանագրել ղեկավարած ոլորտներում:
     Սպասվում է, որ այսօր երեկոյան կհայտարարվի, որ ՀՅԴ-ին են տրվում Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի ու ԿԳ նախարարությունները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները:
     ՀՅԴ-ն Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կառաջադրի Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանին, ԿԳ նախարարի պաշտոնում՝ Լևոն Մկրտչյանին, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
64277 | 30
Facebook