Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում վաճառքի է հանվել թուրքական կապիտալով խոշորագույն բանկը

11:45, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Ռուսաստանում վաճառքի է հանվել թուրքական կապիտալով խոշորագույն բանկը

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը պատճառ է հանդիսացել, որ թուրք ձեռնարկատերերն սկսեն մտածել ՌԴ-ում իրենց ներկայությունը կրճատելու կամ Ռուսաստանի շուկայից ընդհանրապես դուրս գալու մասին: Այս մասին գրում է «Коммерсант»-ը` հղում անելով բանկային մի շարք աղբյուրների:

Աղբյուրը նշում է, որ այս մտավախությունների ֆոնին էլ վաճառքի է հանվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը՝ «Կրեդիտ Եվրոպա բանկ»-ը: Գնորդի որոնումն սկսվել է այս տարվա հունվար ամսվա կեսերին:

Նշվում է նաև, որ «Կրեդիտ Եվրոպա բանկ»-ը Ռուսաստանում աշխատում է 1994 թ.: Այն հանդիսանում է բիզնեսի ծավալով խոշորագույն բանկը Ռուսաստանում՝ թուրքական կապիտալով: Դրա բաժնետոմսերի 99,9%-ը պատկանում է Credit Europe Bank NV-ին (Նիդեռլանդներ):

18735 | 0
Facebook