Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն 20 տարի միասին երկիրն ուտում են. նրանց համար ամեն ինչ խաղ է». Սոս Գիմիշյան

11:05, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն 20 տարի միասին երկիրն ուտում են. նրանց համար ամեն ինչ խաղ է». Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային: Պատասխանելով հարցին, թե այդ համագործակցության հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունի, ասաց, որ իր կարծիքով դա անլուրջ համագործակցություն է և ոչ մի հետաքրքիր բան չի տեսնում: «Նրանք միշտ միասին են եղել: Արդեն 20 տարի միասին այս երկիրն ուտում են, նրանց կողմից ամեն ինչ խաղ է. մի շաբաթ ընդդիմություն էին իրենց հայտարարում, մյուս շաբաթ միասին նույն տեղում էին հայտնվում… Անլուրջ համագործակցություն է, ոչ մի հետաքրքիր բան չեմ տեսնում: Եվ զարմանալի էլ չէ, որ դաշնակներն այդ քայլին են գնում: Նրանք այն տեղում են, որտեղ որ միշտ եղել են»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Ըստ Գիմիշյանի` «ծիծաղելի է ՀՀԿ-ՀՅԴ-ի բաժանվելն ու միանալը»: «Նրանք միշտ են միասին եղել: Մարտի 1-ին էլ են միասին եղել, մինչև այդ էլ են եղել: Հիմա էլ, ոնցոր կին և ամուսին` միշտ միասին. բաժանվում են, հետո միանում… Անհաջող ընտանիքի տպավորություն են թողնում»,- կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը:

33534 | 0
Facebook