Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը հասել է 10 տարվա նվազագույն ցուցանիշին

11:10, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Անթալիա մեկնող զբոսաշրջիկների թիվը հասել է 10 տարվա նվազագույն ցուցանիշին

Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաք մեկնող զբոսաշրջիկների թիվը հունվարին կազմել է 97 601 մարդ, ինչը վերջին 10 տարվա ամենացածր ցուցանիշն է համարվում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Մասնավորապես` ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 81%-ով (5 անգամ պակաս), գերմանացիներինը` 16%-ով, հոլանդացիներինը` 20%-ով, բրիտանացիներինը` 14%-ով:

Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն, ինչպես հայտնի է, կտրուկ նվազել է ՌԴ արտգործնախարարության հորդորներից հետո, որով խորհուրդ էր տրվում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Հիշեցնենք, որ դա Ռուսաստանի պատասխանն էր, Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցմանը:

24363 | 2
Facebook