Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թողարկվել է Բարբի տիկնիկների նոր շարք` կանացի կազմվածքի ավելի իրատեսական մոդելներով

19:35, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Թողարկվել է Բարբի տիկնիկների նոր շարք` կանացի կազմվածքի ավելի իրատեսական մոդելներով

Բազմիցս խոսվել է հանրության շրջանում Բարբի տիկնիկների կազմվածքի չափազանց անիրատեսական մոդելների պատճառով առաջացած դժգոհությունների մասին, և մայրիկները հաճախ նշել են, որ չեն ցանկանա, որպեսզի իրենց փաքրիկ աղջիկների մոտ երազանք դառնա հասուն տարիքում այդ անորեքսիկ տիկնիկներին նմանվելը: Այդ ամենը հաշվի առնելով` Mattel ընկերությունը Բարբի տիկնիկների նոր շարք է ներկայացրել, որոնք այս անգամ տարբերվում են իրենց տեսքով և ներկայացնում են կանացի կազմվածքի ավելի իրատեսական մոդելներ:

Ինչպես գրում է Euronews-ը, տիկնիկների մեջ առանձնացվել են մաշկի տարբեր գույն ունեցող նմուշներ: Բացի այդ` ավանդական բարձրահասակ Բարբիների կողքին հայտնվել են նաև ավելի ցածրահասկաները, իսկ նիհար մոդելներին հակակշիռ` ավելի գեր տիկնիկներ:
     Նշվում է նաև, որ Mattle-ն այս քայլին գնացել է ոչ միայն Բարբի տիկնիկները հասարակության համար ավելի ընդունելի դարձնելու նպատակով, այլ նաև դրանց վաճառքի աճը խթանելու համար: Ըստ վերջին ցուցանիշների` Բարբի տիկնիկների վաճառքը վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ նվազել է, ինչն ընկերության համար դարձել է մոտ 500 միլիոն դոլար կորստի պատճառ:

Ցածրահասակ և բարձրահասակ Բարբիներ
Ցածրահասակ և բարձրահասակ Բարբիներ
Բարբի տիկնիկներ` մաշկի տարբեր գույներով
Բարբի տիկնիկներ` մաշկի տարբեր գույներով
Ցածրահասակ Բարբիների շարք
Ցածրահասակ Բարբիների շարք
Բարձրահասակ Բարբիների շարք
Բարձրահասակ Բարբիների շարք
Բարբիներ` ոչ այնքան գլամուրային արտաքինով
Բարբիներ` ոչ այնքան գլամուրային արտաքինով
47066 | 0
Facebook