Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ անդառնալի կորուստներ կարող են առաջացնել ամենասովորական լազերային խաղալիքները

22:05, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
Ինչ անդառնալի կորուստներ կարող են առաջացնել ամենասովորական լազերային խաղալիքները

Լազերային ճառագայթներ արձակող սարքավորումները կան կամ եղել են գրեթե բոլոր բնակարաններում, որտեղ ապրում են երեխաներ: Հիմնականում Չինաստանում արտադրված այս խաղալիքները համեմատաբար շատ էժան են, բայց և՝ շատ վտանգավոր: Դրա վառ ապացույցն է 14-ամյա տղայի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքը: Երեխան ընդամենը ցանկացել է փորձել, թե ինչ կլինի, եթե լազերը որոշ ժամանակով պահեն աչքերի մեջ: Սակայն փորձարկումը շատ տխուր վերջաբան է ունեցել, լազերն այրել է տղայի աչքի ցանցաթաղանթն, ինչի հետևանքով նա ընդմիշտ զրկվել է տեսողության 75%-ից և մինչև կյանքի վերջն ստիպված կլինի կրել ակնոցներ:

Լազերն աչքի վրա պահելու ընթացքում և դրանից հետո էլ մարդը ոչ մի ցավ չի զգում, միայն տեսողությունն է ժամանակի ընթացքում անկում ապրում:

Լազերային ճառագայթ նետող խաղալիքները շատ վտանգավոր են նաև այն պատճառով, որ անորակության պատճառով հաճախ են կոտրվում, իսկ լազերային սարքավորման արտաքին տեսքի ցանկացած խախտում այն դարձնում է շատ վտանգավոր հետագա կիրառման համար:

32404 | 1
Facebook