Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արամի 30-ի ապամոնտաժված շենքը ոչ թե արժեք է, այլ սարայ». Լևոն Իգիթյանը

15:05, հինգշաբթի, 21 հունվարի, 2016 թ.
«Արամի 30-ի ապամոնտաժված շենքը ոչ թե արժեք է, այլ սարայ». Լևոն Իգիթյանը

Արամի 30 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժման խնդրին է անդրադարձել ճարտարապետ Լևոն Իգիթյանը` նշելով, որ այն ոչ թե ճարտարապետական արժեք է, այլ սարայ: «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ այդ ժողովրդի համար: Մենք հոգևոր տեսակետից այդքան աղքատ չենք, այդ սարայի համար աղմուկ չեն հանում:

Եթե որևէ մեկն ապացուցի, որ այն մշակութային հուշարձան է իրենից ներկայացնում, կմտածեմ, որ մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է հայերի արժեքը»,- ասել է նա:

Նրա գնահատմամբ, ճիշտ քայլ էր նաև Աֆրիկյանների և այլ նշանավոր շենքերի ապամոնտաժումը: «Էս ի՞նչ եք խոսում դուք: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք` ճարտարապետական մակարդակ ունեցող ժողովուրդն էդ սարայը արժեք չի համարի: Եթե ուզում եք մի բանի դեմ պայքարել` լավ թիրախ ընտրեք: Իմ խորին համոզմամբ` ղալմաղալ անելու, դեմագոգիայով զբաղվելու, ընդդիմադիր լինելու, երևալու համար չարժի սենց բաներ անել»,- կարծիք է հայտնել Լ. Իգիթյանը:

5015 | 4
Facebook