Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է հսկայական դինոզավրի՝ նախկինում անհայտ տեսակ

22:41, հինգշաբթի, 21 հունվարի, 2016 թ.
Հայտնաբերվել է հսկայական դինոզավրի՝ նախկինում անհայտ տեսակ

Քարնեգիի բնական գիտությունների թանգարանի պալեոնթոլոգներն Արգենտինայի Մենդոս նահանգում հայտնաբերել են մոլորակի վրա ապրած ամենամեծ դինոզավրերից մեկի՝ նախկինում անհայտ զաուրոպադի մնացորդները: Հսկան, որ ապրել է մոտավորապես 86 միլիոն տարի առաջ, ստացել է Notocolossus gonzalezparejasi(«հարավային հսկա») անվանումը: Դրա ուսոսկրը հասնում է 1,76 մետրի, ինչը գերազանցում է մյուս հայտնի տիտանոզավրերի ուսոսկրերի երկարությունը: Ըստ այդմ հաշվարկվել է, որ Notocolossus gonzalezparejasi-ի մարմնի երկարությունը հասել է 24-28 մետրի, իսկ քաշը՝ 44-66 տոննայի:

Այս գտածոն եզակի է նաև նրանով, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել է դինոզավրի ոտնաթաթն ամբողջական տեսքով, ինչը նախկինում չէր հաջողվել տիտանոզավրների պարագայում:

29896 | 0
Facebook