Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իր մահկանացուն է կնքել Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ կիթառահար Գլեն Ֆրայը

10:25, երեքշաբթի, 19 հունվարի, 2016 թ.
Իր մահկանացուն է կնքել Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ կիթառահար Գլեն Ֆրայը

Նյու Յորքում երեկ 67 տարեկանում իր մահկանացուն է կնքել Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ կիթառահար Գլեն Ֆրայը: Այս մասին տեղեկատվությունը զետեղվել է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Ըստ նախնական տվյալների՝ հիվանդության պատճառ է դարձել աղիների հիվանդությունը: Նա բարդ վիրահատություն էր տարել նոյեմբերին, սակայն վերջերս նրա վիճակը կտրուկ վատացել էր:

Գլեն Ֆրայը ծնվել է 1948 թվականին: 1971-ին Լոս Անջելեսում Դոն Հենլիի հետ հիմնադրել է Eagles խումբը, որն իր գոյության ընթացքում 5 անգամ գլխավորել է ամերիկյան սինգլների հիթ շքերթը և 4 անգամ՝ ալբոմների հիթ շքերթը: Խմբի կազմում Գլենը գրել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Take It Easy», «Peaceful Easy Feeling», «Tequila Sunrise», «Already Gone», «Lyin’ Eyes», «New Kid in Town» и «Heartache Tonight»: Նա նաև լեգենդար «Hotel California»-ի համահեղինակ է, որը խմբին համաշխարհային հռչակ է բերել:

21061 | 0
Facebook