Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումն ուժի մեջ է մտել. Ռոհանիի արձագանքը

10:33, կիրակի, 17 հունվարի, 2016 թ.
Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումն ուժի մեջ է մտել. Ռոհանիի արձագանքը
     ԵՄ-ը և ԱՄՆ-ը չեղարկել են Իրանի հանդեպ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներն՝ իրանյան միջուկային խնդրի վերաբերյալ բոլոր պահանջներն իրագործելուց հետո: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել: Այս տվյալները հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ասելով, որ այս ուղղությամբ Իրանը շատ բան է արել, սակայն դեռ վերջնական արդյունքի հասնելու համար տարիների աշխատանք է պետք և ԱՄՆ-ն ուշի ուշով կհետևի Իրանի քայլերին:
     Բացի այդ, ԵՄ արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիենայի բանակցությունների արդյունքների մասին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ ԱԽ և ԵՄ անդամ այլ պետությունների առանձին պատժամիջոցները դադարեցվում են:

     Իրանի նախագահ Հասան Ռուհանին սա համարել է «Իրանի ժողովրդի փառավոր հաղթանակը»:
31733 | 3
Facebook