Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

11:00, շաբաթ, 16 հունվարի, 2016 թ.
Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում: Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը:
     Իսկ թե աշխատանքային ինչ ճակատագիր է սպասվում կյանքի մեծ մասը ԱԱԾ-ում անցկացրած Գորիկ Հակոբյանին՝ խոստացել էինք ներկայացնել ընթերցողներին:
     «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այց համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

15209 | 6
Facebook