Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Սելին Դիոնի ամուսինը

10:18, ուրբաթ, 15 հունվարի, 2016 թ.
Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Սելին Դիոնի ամուսինը
     Կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո Լաս Վեգասում մահացել է կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնի ամուսին և պրոդյուսեր Ռենե Անջելիլը: Այս մասին հայտնում է People-ը:
     Սելին Դիոնի պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում ընտանիքը խնդրում է այս օրերին հարգել իրենց վիշտը և չանհանգստացնել:
     Սելին Դիոնն ու Ռենե Անջելիլը ծանոթացել են 1980թ., երբ Սելինը եղել է 12, իսկ Ռենեն` 38 տարեկան: Նրանք սկսել են հանդիպել 1987 թվականից, իսկ դրանից 4 տարի անց հայտարարել իրենց նշանադրության մասին: Ամուսնացել են 1994թ. դեկտեմբերին 17-ին: Նրանք ունեն 3 որդի. ավագ որդին 14 տարեկան է, իսկ երկվորյակ տղաները ծնվել են 2010-ին:
| | |
7405 | 0
Facebook
COMMENT.am