Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ օրերս գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծել է տվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին` մեքենան իր առանձնատան մոտ սխալ կայանելու համար: Միջադեպը լայն արձագանք է գտել քաղաքացիների շրջանում ու դա է պատճառը, որ գեներալի մերձավորներն արդեն սկսել են հերքող հայտարարություններով հանդես գալ` նշելով, որ ԵԿՄ վարչության նախագահը կարող է ձեռք բարձրացնել միայն թուրքերի վրա: