Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվում է որոշակի հաջողությունների հասնել Ռամադիի համար մղվող մարտերում և մաքրել քաղաքը ԴԱԻՇ գրոհայիններից: Կառավարական ուժերը գրեթե հասել են իրենց նպատակակետին՝ քաղաքի կենտրոնի կառավարական շենքերին:
Որքանով հայտնի է, գրոհայիններն արդեն լքել են այդ շինությունները, սակայն զինվորները դեռ զգուշանում են այնտեղ մտնելուց՝ վախենալով, որ դրանք ականապատված կլինեն, գրում է «ԲիԲիՍի»-ն: