Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ես իմ երկրի զինվորն եմ. Դուշման Վարդանն այսօր կդառնար 46 տարեկան

09:45, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Ես իմ երկրի զինվորն եմ. Դուշման Վարդանն այսօր կդառնար 46 տարեկան

Այսօր արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ ''Մարտական խաչ'' 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է:

''Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի'',-ասում էր Վարդանը, ով առանձնանում էր իր հայրենասիրությամբ, բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ:

''Վարդանը չէր սիրում դատարկ հայրենասեր երևալ, նրանից երբեք չէինք լսի Սասունն ու Տարոնն ազատագրելու մասին կոչեր'',- ասում են մարտական ընկերները:

Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: 1984 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:
     Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին:

| | |
2335 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ռոբերտ
Ռոբերտ 11:15, 09.03.2012
Հավերժ փառք Դուշմանին ու անմահություն իրա արած սուրբ գործին
Դավիթ
Դավիթ 11:32, 09.03.2012
Երնեկ իրա նման կարողանայի լինել, Փառք մեր հերոսներին
Arman
Arman 00:41, 10.03.2012
Cnundt Shnorhavor anmah Zinvor, dzer toxac anun@ menq khishenq daredar