Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եզդիների հերթական եզբայրական գերեզմանն է հայտնաբերվել

12:23, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Եզդիների հերթական եզբայրական գերեզմանն է հայտնաբերվել

Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է եզդիների եղբայրական գերեզման, որոնց, ամենայն հավանականությամբ, սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները:
     Իշխանությունների տվյալներով՝ գերեզմանը հայտնաբերվել է Սինջար քաղաքի տարածքում, այնտեղ կա առնվազն 110 մարմին՝ մեծ մասը տարեց կանայք: Մարմինները թաղված են մակերեսային և անձրևները բացել են դրանցից մի քանիսը:
     Սինջարն իրաքյան զինված ուժերի կողմից ազատագրելուց հետո սա եզդիների արդեն 6-րդ եղբայրակայն գերեզմանն է, որ հայտնաբերվել է:
     Սինջարում, որն ահաբեկիչների ձեռքն էր անցել անցյալ տարի, ապրում են գերազանցապես եզդիներ, որոնց գրոհայինները համարում են հերետիկոսներ: Եզդիների մեծ մասն այս տարածաշրջանում սպանված է կամ ստրկացված:

18843 | 0
Facebook