Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ 11 նահանգ հրաժարվել է ներգաղթյալներ ընդունել

19:03, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2015 թ.
ԱՄՆ 11 նահանգ հրաժարվել է ներգաղթյալներ ընդունել

Ամերիկյան մի շարք նահանգներ՝ Տեխասը, Միչիգանը, Ֆլորիդան, Իլինոյսը, Հյուսիսային Կարոլինան, Լուիզիանան, Ինդիանան, Արկանզասը, Արիզոնան, Ալաբաման և Մասաչուսեթսը հայտարարել են, որ իրենք, համենայնդեպս հիմա, հրաժարվում են ընդունել ներգաղթյալների՝ անվտանգությունից ելնելով:

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները հայտարարել է. «Մենք առաջվա պես մտադիր ենք հետևել նախագահի ՝ 2016-ին սիրիացի մոտ 10 հազար ներգաղթյալ ընդունելու ծրագրին: Մենք կարծում ենք, որ կկարողանանք դա իրականացնել՝ պահպանելով անվտանգության բոլոր չափնիշները»:

14510 | 2
Facebook