Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մարոկկոյում ծեծի են ենթարկել մարմնավաճառի կերպարը մարմնավորած դերասանուհուն

22:03, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
Մարոկկոյում ծեծի են ենթարկել մարմնավաճառի կերպարը մարմնավորած դերասանուհուն

Մարոկկացի դերասանուհի Լուբնա Աբիդորն, ով նկահարանվել էր մահմեդական հանրության մեջ ապրող մարմնավաճառների կանքի մասին պատմող «Շատ սիրելին» ֆիլմում, ստիպված է եղել փախչել Ֆրանսիա՝ Կասաբլանկայում ծեծի ենթարկվելուց հետո:

Իր ֆեյսբուքյան էջում դերասանուհին հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են իր դեմքի կապտուկներն ու վերքերը:

Դերասանուհին պարզաբանել է, որ անհայտ անձինք դանակով հարձակվել են իր վրա ու սպառնացել սպանել: Տուժածը համոզված է, որ միջադեպը կապված է իր դերի հետ, քանի որ ինքը մարմնավորել է մարմնավաճառի: Երբ Աբիդարը դիմել է ոստիկանական տեղամաս, նրա վրա ծիծաղել են:

«Շատ սիրվածը» ֆիլմը Մարոկկոյում արգելվել էր այս տարվա մայիսին՝ Կաննի կինոփառատոնոմ ցուցադրվելուց հետո: Մարոկկոյի իշխանությունները հայտնել են, որ ֆիլմն անարգում է մարոկկացի կնոջ արժանիքները և թագավորության երեսին նետված թուք է հանդիսանում:

Աբիդարին և ռեժիսոր Նաբիլ Այուշին անգամ դատարան են կանչել՝ պոռնոգրաֆիա ստեղծելու և անչափահասների շրջանում տարածելու համար, սակայն ավելի ուշ մեղադրանքները հանվել են:

Արգելված ֆիլմում պատմվում է Մարրաքաշի մարմնավաճառների կյանքի մասին, ովքեր ստիպված են հարաբերությունների մեջ մտնել կաշառված ոստիկանության ներկայացուցիչների հետ և կատարել մեծահարուստների բոլոր քմահաճույքները: Դրաման ստացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակ, ինչպես նաև պարգև՝ սեռական փոքրամասնությունների թեման լուսաբանելու համար: Ֆիլմի սյուժեին զուգահեռ պատմվում է նաև հոմոսեքուալների մասին:

34952 | 0
Facebook