Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռումինիայում եռօրյա սուգ է հայտարարվել գիշերային ակումբի հրդեհի տասնյակ զոհերի հիշատակին

11:46, կիրակի, 01 նոյեմբերի, 2015 թ.
Ռումինիայում եռօրյա սուգ է հայտարարվել գիշերային ակումբի հրդեհի տասնյակ զոհերի հիշատակին

Ռումինիայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ լույս շաբաթ օրվա գիշերը մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ «Colectiv» գիշերային ակումբում տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհերի հիշատակին: Ինչպես նշվել է, այդ գիշեր ակումբում եղել է գրեթե 500 մարդ: Նախնական վարկածով՝ ռոք համերգի ժամանակ հրդեհն առաջացել է ներսի հրավառությունից, որի ժամանակ բռնկվել է առաստաղի փրփրապլաստն, սկսվել է ուժգին ծխարձակում, մարդիկ խուճապահար նետվել են դեպի դուռը, հրմշտոցի արդյունքում զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ մոտ 200-ը:

Հրշեջները կարողացել են հրդեհը մարել սեփական ուժերով, սակայն փլատակները քանդելու համար օգնության է հասել Պաշտպանության նախարարությունն, իսկ վիրավորներին հիվանդանոց են հասցրել Ռումինիայի ռազմաօդային ուժերը, հայտնում է «ТВ Центр»-ը:

Հատկանշական է, որ այդ օրը համերգ տվող «Ցտեսություն գրավիտացիա» խումբը համերգի համար որպես նշանաբան էր ընտրել իր հիթերից մեկի վերնագիրը՝ «Մեր մահվան օրը»: Կազմակերպիչները մինչ օրս ցավակցություն չեն հայտնել, նրանց կայքում դեռ համերգի հրավերն է. «Եկեք միասին լսենք կենդանի երաժշտություն, ձեզ սպասում է սուպերշոու՝ բազմաթիվ անակնկալներով: Անցում կատարենք դեպի մութ կողմը»: Նշենք, որ գիշերային ակումբի հյուրերի մեծ մասը պատանիներ են եղել, շատերի անգամ 16 տարեկանը լրացած չի եղել:
     Այս ողբերգության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Ռումինիայի նախագահ Իոհաննիս Կլաուսին:

15252 | 0
Facebook