Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սլովենիան թույլատրել է իր տարածք մտնել Խորվաթիայի սահմանին սպասող հազարավոր փախստականների

10:25, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2015 թ.
Սլովենիան թույլատրել է իր տարածք մտնել Խորվաթիայի սահմանին սպասող հազարավոր փախստականների

Սլովենիայի իշխանությունները հայտնում են, որ թույլ են տվել երկիր մտնել Սիրիացի փախստականների մեծ մասին, ովքեր մի քանի օր ապրել են Խորվաթիայում, փախստականների՝ Սլովենիայի սահմանին գտնվող ճամբարներում:

Սլովենիայի սահմանով անցել է ավելի քան 5 հազար սիրիացի փախստական:

Երկուշաբթի օրը նրանք ցուրտ, խոնավ ու կեղտոտ դաշտերում անց են կացրել երկար ժամեր, մինչ նախկին Հարավսլավիայի երկրները վիճելիս են եղել, թե ով քանի փախստական կարող է ընդունել:

Նշենք, որ Լյուբլյանան նախկինում զգուշացրել էր, որ կարող է ընդունել միայն սահմանափակ թվով ներգաղթյալներ: Սլովենիայում այժմ սահմանափակում է դրված՝ օրական ընդունել առավելագույնը 2500 ներգաղթյալ:

Խորվաթիայում այդ սահմանափակումը կազմում է օրական 5000 մարդ, Ավստրիայում՝ 1500:

Հունգարիան էլ հայտարարել է, որ ուրբաթ կեսգիշերից հետո փակում է իր սահմաններն այն պատճառով, որ Եվրոմիության առաջնորդները չկարողացան համաձայնության գալ փախստականների հոսքը կրճատելու հարցում: Հիշեցնենք, որ Հունգարիան սեպտեմբերին փակել էր իր սահմանը Սերբիայի հետ:

19076 | 0
Facebook