Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը 50 տոննա զինամթերք է հասցրել սիրիական ընդդիմադիրներին

11:27, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2015 թ.
Պենտագոնը 50 տոննա զինամթերք է հասցրել սիրիական ընդդիմադիրներին

Պենտագոնը շուրջ 50 տոննա զինամթերք է մատակարարել Սիրիայի հյուսիս արևելքում «Իսլամական պետության» ջիհադիստների դեմ պայքարող ապստամբներին: Պենտագոնի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս գիշեր Հասակա նահանգում տրանսպորտային С-17 ինքնաթիռը նետել է փաթեթներ՝ հրազենային զենքերով, զինամթերքով ու նռնակներով:
     Հաղորդվում է, որ ողջ զինամթերքը բարեհաջող հասել է իր հասցեատիրոջը: Այս գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է մոտ 1000 «չափավոր» ապստամբների զինավարժության ծրագրից և նախատեսված 500 միլիոն դոլարը հատկացրել նրանց զինելուն:

13536 | 0
Facebook