Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անգելա Մերկելը կմեկնի Թուրքիա

18:33, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2015 թ.
Անգելա Մերկելը կմեկնի Թուրքիա

Հոկտեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Հյուռիեթ»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շնեֆան Զայբերտը:

Այցի շրջանակներում կլինեն հանդիպումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութողլուի հետ: Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն ահաբեկչության դեմ պայքարը, իրադրությունը Սիրիայում և ներգաղթյալների հետ կապված ճգնաժամից դուրս գալու ելքերի որոնումները:

29460 | 1
Facebook