Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահմեդական հոգևոր առաջնորդները կոչ են արել ջիհադ սկսել Ռուսաստանի դեմ

18:05, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Մահմեդական հոգևոր առաջնորդները կոչ են արել ջիհադ սկսել Ռուսաստանի դեմ

Սաուդյան Արաբիայի ավելի քան 50 հոգևոր առաջնորդներ իսլամական երկրներին կոչ են արել պատերազմել Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ղեկավարության դեմ: Նրանք դիմել են ողջ աշխարհի մահմեդականներին՝ կոչ անելով «ցուցաբերել բարոյական, նյութական, քաղաքական ու ռազմական օժանդակություն այդ երկրների դեմ իրականացվելիք ջիհադի համար», հաղորդում է «Ռոյթերս»-ը: Հոգևոր գործիչները նաև հայտարարել են, թե Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի կառավարության կոալիցիան «իրական պատերազմ է վարում իրենց երկրների և սունիների դեմ»:

«Սիրիայի սուրբ զինվորները պաշտպանում են ամբողջ մահմեդական աշխարհը, վստահեք և օգնեք նրանց»- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է սիրիական ընդդիմությանը, որը պատերազմ է մղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, ում աջակցում են Ռուսաստանն ու Իրանը:

26774 | 2
Facebook