Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը, Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան միասին կպայքարեն ընդդեմ ահաբեկչության

13:28, կիրակի, 27 սեպտեմբերի, 2015 թ.
Իրաքը, Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան միասին կպայքարեն ընդդեմ ահաբեկչության

Իրաքի իշխանությունները նախօրեին հայտարարել են, որ երկրի զինված ուժերը համագործակցում են Բաղդադում Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի հետախուզական և անվտանգության ծառայությունների հետ, որպեսզի պայքարեն «Իսլամական պետություն»-ից բխող ահաբեկչական սպառնալիքների դեմ:

Համատեղ գործողությունների հարցով Իրաքի ռազմական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի մտավախությունների ֆոնին, առ այն, որ իսլամիստների ղեկավար շարքերում հազարավոր ռուսներ կան, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:

«Ինտերֆաքս»-ն էլ հաղորդում է, որ Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը և Իրանը Բաղդադում տեղեկատվական համատեղ կենտրոն են ստեղծել` «Իսլամական պետության» դեմ պայքարի համակարգման համար:

16121 | 2
Facebook