Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցիպրասի կուսակցությունը հաղթանակ է տոնել խորհրդարանական արտահերթ ընտրություններում

11:16, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
Ցիպրասի կուսակցությունը հաղթանակ է տոնել խորհրդարանական արտահերթ ընտրություններում

Երեկ Հունաստանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ է տոնել նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած «Սիրիզա» կուսակցությունը: Ցիպրասն իր կուսակցության հաղթանակը համարել է հույն ժողովրդի հաղթանակ: Նա նաև հայտարարել է, որ Հունաստանը դժվարին ճանապարհ ունի անցնելու, և որ ֆինանսական ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել միայն համառ աշխատանքով:

«Սիրիզա» կուսակցությունը խորհրդարանի 300 տեղից ստացել է մոտ 144 տեղ: Ընդդիմությունն ունի 75 տեղ: Կառավարություն կազմելու համար, սակայն, «Սիրիզա»-ն ստիպված է կոալիցիա կազմել:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին 6 տարվա ընքացքում թվով 5-րդն են:

26177 | 0
Facebook