Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ է պատկերում աշխարհի ամենահին ժայռապատկերը

21:07, կիրակի, 30 օգոստոսի, 2015 թ.
Ինչ է պատկերում աշխարհի ամենահին ժայռապատկերը
     Քարանձավային նկարչության՝ աշխարհում ամենահին նմուշներից մեկը, գուցեև՝ ամենահինը, հայտնաբերվել է Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում: Դա հազվագյուտ տեսակի խոզի՝ բաբիրուսի պատկեր է, կողքին՝ մարդկային ձեռքերի հետքեր:
Երկար ժամանակ գիտնականները կարծել են, թե այն 10 հազար տարեկան է: Սակայն նկարի վրա ձևավորված կրաքարային սպաթի իզոտոպային ուրանի անալիզն ապացուցել է, որ քարանձավի՝ 4 մ բարձրության առաստաղի վրա արված ժայռապատկերն արվել է առնվազն 35,4 հազար տարի առաջ:

     Նախկինում համարվում էր, որ միայն ներկայիս Եվրոպայի տարածքում ապրած մեր նախնիներն են կարողացել ժայռապատկերներ նկարել այդքան վաղ ժամանակահատվածում:
24004 | 0
Facebook