Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Օպերացիա «Ы» և Շուրիկի այլ արկածները» ֆիլմում գլխավոր դերակատարուհին դերն ստացել է շորերը հանելուց հետո

21:08, երկուշաբթի, 24 օգոստոսի, 2015 թ.
«Օպերացիա «Ы» և Շուրիկի այլ արկածները» ֆիլմում գլխավոր դերակատարուհին դերն ստացել է շորերը հանելուց հետո

Ուղիղ 50 տարի առաջ, 1965 թվականի օգոստոսին խորհրդային կինոթատրոններ է բարձրացել Լեոնիդ Գայդայի «Օպերացիա «Ы» և Շուրիկի այլ արկածները» ֆիլմը: Հետաքրքիր է, որ անգամ ֆիլմի ռեժիսորը չի ակնկալել նման հաջողություն: Առաջին տարում ֆիլմը դիտել է 69 միլիոն մարդ:

Կատակերգության սցենարը գրել են Մորիս Սլոբոդսկին ու Յակով Կոստյուկովսկին: Ըստ սցենարի՝ գլխավոր հեղինակի անունը պետք է լիներ Վլադիկ, սակայն քաղաքական գրաքննությունն արգելել է դա՝ պատճառաբանելով, որ Վլադիկը Վլադլենն է, իսկ Վլադլենը Վլադիմիր Լենինն է:

Ֆիլմի գլխավոր դերի համար դրված է եղել տասնյակ հայտնի դերասանների, այդ թվում՝ գլխավոր հավակնորդ Վալերի Նոսիկի թեկնածությունը: Սակայն մի անգամ Գայդայը պատահաբար տեսել է Ալեքսանդր Դեմյանենկոյի լուսանկարն ու հասկացել, որ հենց նա պետք է խաղա ուսանող Շուրիկի դերը:

Երբ նկարահանելիս են եղել այն տեսարանը, որտեղ Շուրիկն ընկնում է կուպրի մեջ, ինչ-որ մեկի անուշադրության պատճառով կուպրը հրդեհվել է, ու ամբողջ կոլեկտիվն սկսել է հրդեհաշիջման աշխատանքները:

Ֆիլմը նկարահանվել է 4 քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Յալթայում և Օդեսայում:

Նկարահանումներն սկսվել են 1964-ի հուլիսի 27-ին, այդ օրը նկարահանել են ոստիկանության բակի տեսարանները:

Հոնորարները, համաձայն հաշվապահական հաշվետվությունների, բաշխվել են այսպես. գլխավոր դերակատար՝ 3376 ռուբլի, ռեժիսոր՝ 2375 +1500 ռուբլի՝ սցենարը համահեղինակելու համար:

Սկսնակ դերասանուհի Նատալյա Սելեզնյովան փորձերին եկել է միանգամից լողափից՝ գրեթե անհույս, որ իրեն կընտրեն: Հենց առաջին րոպեից Գայդայը նկատել է նրան ու առաջարկել անցնել շատ համաձակ թեստ՝ հանվել տեսախցիկի առաջ: Դերասանուհին տատանվել է: Այդ ժամանակ Գայդայն ասել է. «Դուք ինձ, իհարկե, դուր եք գալիս, բայց ինձ թվում է, որ ձեր մարմնակազմությունն այն չէ…»: Սելեզնյովայի ինքնասիրությունն ըմբոստացել է, ու նա հանել է հագուստը՝ մնալով լողազգեստով: Դերը տրվել է նրան:

Մեկնելով իրենց «գործին»՝ Չաղը, Ցանցառն ու Նիկուլինն իրենց ավտոմեքենայի վրա դնում են «Д 1-01» պետհամարանիշը: Նման համարներ ունեցել են միայն դեսպանատների մեքենաները:

Գայդայն ինքն էլ նկարահանվել է ֆիլմում մի փոքրիկ դերով՝ մարմնավորելով հարբեցողին, ով ասում է. «Հրապարակե՛ք ամբողջ ցուցակը, խնդրում եմ» («Огласите весь список, пожалуйста!»):

26952 | 0
Facebook