Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել են Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի բոլոր զոհերի մարմիններն ու սև արկղը

15:03, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2015 թ.
Հայտնաբերվել են Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի բոլոր զոհերի մարմիններն ու սև արկղը

Ինդոնեզիայում փրկարարները հայտնաբերել են Trigana Air Service-ի՝ 2 օր առաջ կործանված ինքնաթիռի չվերթային տվյալները ձայնագրող սարքերը և բոլոր 54 զոհերի մարմինները: Այս մասին հայտարարել է երկրի տրասպորտի նախարարը:

Սակայն նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ տվյալները գրանցող սև արկղն է հայտնաբերվել՝ ձայնային, թե թռիչքային տվյալների:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Trigana Air Service-ին պատկանող ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր կիրակի, տեղի ժամանակով 14:55-ին: Այնուհետև պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ, վատ տեսանելիության պատճառով օդանավը բախվել է լեռանն ու կործանվել:

Ինչպես հայտնում է «ԲիԲիՍի»-ն, 24 տարվա աշխատանքի ընթացքում Trigana Air Service ավիաընկերությունում գրանցվել է օդային 14 լրջագույն պատահար, իսկ 2007-ին Բրյուսելն այդ ավիաընկերույթանն արգելել է մուտք գործել Եվրոմիության երկրներ:

17610 | 1
Facebook